չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

«Ժողովրդավարական շարժում» կուսակցության 73-ամյա կենտրոնամետ առաջնորդ Ֆրանսուա Բայրուն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

«Ֆրանսուա Բայրուն նշանակվել է վարչապետ»,- հայտնել են Ֆրանսիայի նախագահի գրասենյակից։

Մատինյոն պալատում տեղի կունենա պաշտոնի փոխանցումը նախկին վարչապետ Միշել Բարնիեից Ֆրանսուա Բայրուին։

  • Կիսվել: