կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ֆրանսիան մտադիր է ուրանի գործարան հիմնել՝ Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար․ Bloomberg

Ֆրանսիան մտադիր է ուրանի գործարան հիմնել՝ Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար․ Bloomberg

Ֆրանսիական պետական ​​Orano SA ուրան արտադրող ընկերությունը քննարկում է իր կարողությունները գրեթե 50 տոոկսով ավելացնելու հնարավորությունը, ինչը պայմանավորված է Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ցանկությամբ, գրում է Bloomberg-ը։

«Ուկրաինայի հակամարտությունը վերակենդանացնում է ուրանի հարստացման արեւմտյան կարողությունների ավելացման հրատապությունը՝ Եվրոպայում վառելիքի հնարավոր պակասից խուսափելու համար»,-ասվում է հոդվածում:

 

Ֆրանսիայի կենտրոնական հատվածում ուրանի նոր գործարանի կառուցման գնահատվում է 1,3 միլիարդ եվրո։ Նախագիծը ենթադրում է հզորության ընդլայնում։

«Մենք աշխատում ենք տարբեր սցենարների ուղղությամբ, այդ թվում՝ ընդլայնելով մեր Georges Besse II գործարանը, որը կլինի ամենաարագ տարբերակը, ինչպես նաեւ լրացուցիչ հզորություններ ստեղծելով ԱՄՆ-ում»,-ասել է Orano-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Քրիստոֆ Նոյնոն։

  • Կիսվել: