հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ֆրանսիան հուլիսի կեսից շուտ սահմանները չի բացի

Ֆրանսիան հուլիսի կեսից շուտ սահմանները չի բացի

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ ֆրանսիական սահմանները չեն բացվի մինչ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար ներդրված սահմանափակումների վերացումը։ Այդ մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։

Նա նաև ընդգծել է, որ եվրոպական տարածքից Ֆրանսիա մուտք գործելու և երկրներից դուրս գալու հարցը կլուծվի համապատասխան հրամանագրով։

Նախարարն ավելացրել է, որ Ֆրանսիայում կարանտինային սահմանափակումները կերկարաձգվեն մինչ հուլիսի 15-ը, ինչը նշանակում է, որ Ֆրանսիայի սահմանները կբացվեն ոչ շուտ քան այդ ժամկետը։ «Մենք դեռևս այդ զգուշավորության կարիքն ունենք»,- ավելացրել է Կաստաները։

  • Կիսվել: