ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ֆրանսիան հերքում է՝ չեն պատրաստվում 10 ռազմանավ ուղարկել Մերձավոր Արևելք

Ֆրանսիան հերքում է՝ չեն պատրաստվում 10 ռազմանավ ուղարկել Մերձավոր Արևելք

Ֆրանսիայի ռազմածովային ուժերը չեն պատրաստվում 10 ռազմանավ ուղարկել Մերձավոր Արևելք։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը

«Ոչ։ Ավիակիր հարվածային խումբը մնում է Արևելյան Միջերկրականում։ Ֆրանսիայի դիրքորոշումը անփոփոխ է․ պաշտպանական»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ այս տեղեկությունը հայտնվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել ԱՄՆ-ի դաշնակիցներին օգնել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար։

Ավելի վաղ Ճապոնիայում հայտարարել էին, որ ճապոնական ռազմական նավեր Մերձավոր Արևելք ուղարկելու ցանկացած որոշում «լուրջ խոչընդոտների» կհանդիպի։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ բազմաթիվ երկրներ, հատկապես նրանք, որոնք տուժել են Հորմուզի նեղուցը փակելու Իրանի փորձից, կարող են ԱՄՆ-ի հետ միասին ռազմական նավեր ուղարկել՝ նեղուցը բաց և անվտանգ պահելու համար։

Թրամփը, մասնավորապես, նշել էր Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Միացյալ Թագավորությունը։

  • Կիսվել: