երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ մասնակցություն ունենալ Հորմուզի նեղուցում ականազերծման աշխատանքներին։ Այս մասին Օման կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի միկրոբլոգում։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք որոշել ենք համատեղ մեր գործընկերների հետ համագործակցել Հորմուզի նեղուցում ականազերծման ուղղությամբ՝ ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու և ազատ ու անարգել անցումը երաշխավորելու համար»:

  • Կիսվել: