ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ֆրանսիան չեղարկել Է ռուսաստանցիների մուտքի բոլոր սահմանափակումները

Ֆրանսիան չեղարկել Է ռուսաստանցիների մուտքի բոլոր սահմանափակումները

Ֆրանսիա մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիներին այլեւս պետք չեն պատվաստման հավաստագրեր, թեստեր եւ հատուկ հիմնավորումներ: 

«Ռուսաստանից Ֆրանսիա մուտքի համար այլեւս պետք չի լինի ներկայացնել ՇՊՌ-թեստերի կամ հակագեների թեստերի բացասական արդյունքներ: Նաեւ այլեւս հարկավոր չԷ միջազգային ուղեւորության հավաստագիր եւ մուտքի համար ծանրակշիռ պատճառների առկայության ապացույցներ»,-ասվում Է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
 

Բացի այդ, Ֆրանսիան ապրիլի 1-ին վերսկսել Է ռուսաստանցիներին բոլոր տեսակի այցագրեր տալը: Նախնական գրանցման դիմումների ընդունումը բաց Է Ռուսաստանի VFS Global 18 այցագրային կենտրոններում: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով ներկայում չկան Ֆրանսիա ուղիղ չվերթներ: Այդ երկիր կարելի Է հասնել Ստամբուլի, Բահրեյնի կամ Դուբայի տարածքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: