ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ֆրանսիական հայտնի ընկերություններից մեկը հրաժարվել է լքել ռուսական շուկան

Ֆրանսիական հայտնի ընկերություններից մեկը հրաժարվել է լքել ռուսական շուկան

Ֆրանսիական «Ашан» մանրածախ առևտրի գլխավոր տնօրեն Իվ Կլոդն ասել է, որ ընկերությունը շարունակում է գործել ՌԴ-ում՝ չնայած ճնշումներին, քանի որ ցանկանում է պահպանել աշխատակիցների հաստիքները և նաև «շարունակել կերակրել բնակչությանը», գրում է Коммерсант-ը։

 

«Մեզ համար ամենակարևորը մեր աշխատակիցներին պահելն ու մեր հիմնական առաքելության իրականացումն է՝ շարունակել կերակրել այս երկու երկրների բնակչությանը։ Մենք երբեք այլ նպատակ չենք ունեցել։ Ես պատրաստ եմ ընդունել հանրային կարծիքը, որը մեզ հետ համաձայն չէ։ Մեզ քննադատելը հեշտ է, բայց մենք կանք, մենք բաց ենք և գործում ենք խաղաղ բնակչության համար»,- ասել է Կլոդը Le Journal du Dimanche-ի ֆրանսիական խմբագրությանը տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ ընկերությունը փորձում է օգտակար լինել այնտեղ, որտեղ կա։

«Մենք երբեք այլ նպատակ չենք ունեցել. Ես պատրաստ եմ ընդունել հանրային կարծիքը, որը մեզ հետ համաձայն չէ»,- հավելել նա։

Նրա խոսքով,  Ռուսաստանում իր ընկերությունում աշխատում է 30 հազար աշխատակից։

  • Կիսվել: