հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել նախագահին

Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել նախագահին

 Ֆինլանդիայի վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Սաննա Մարինն այսօր հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ես ընդունում եմ ձեր հրաժարականի դիմումը և հուսով եմ, որ կառավարությունը կշարունակի կատարել պարտավորություններն այնքան ժամանակ, քանի դեռ նորը չի նշանակվել», - Նիինիստյոյի խոսքը մեջբերել է Yle լրատվամիջոցը։ Նշվում է, որ նախագահը շնորհակալություն է հայտնել Մարինին դժվար տարիներին համագործակցության համար։

Ընդդիմադիր Ազգային պահպանողական կուսակցության նախագահ Պետերի Օրպոն, որը հաղթանակ Է տարել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, հաջորդ շաբաթ կսկսի նոր կառավարություն կազմելու շուրջ նախնական բանակցությունները։

Չորեքշաբթի օրը Մարինը հայտնել էր, որ ընտրություններում պարտվելուց հետո կթողնի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահի պաշտոնը և կշարունակի իր քաղաքական գործունեությունը որպես խորհրդարանի պատգամավոր։ Կիրակի օրը կայացած ընտրություններում նրա կուսակցությունը քվեների քանակով զիջել է ընդդիմադիր Ազգային պահպանողական կուսակցությանը և «Իսկական ֆիններ» կուսակցությանը:

  • Կիսվել: