Ֆինլանդիայի և Բալթյան երկրների տարածքներն Ուկրաինային դիտավորյալ տրամադրելու դեպքում կգործի ՌԴ ինքնապաշտպանության իրավունքը. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Ֆինլանդիային և Բալթյան երկրներին հիշեցրել է Ռուսաստանի ինքնապաշտպանության իրավունքի մասին՝ ուկրաինականն ԱԹՍ-ների հարվածների դեպքում:
Նրա խոսքով՝ այդ երկրները կա՛մ անարդյունավետ հակաօդային պաշտպանությկան համակարգեր ունեն, կա՛մ Ֆինլանդիան և Բալթյան երկրները դիտավորյալ տրամադրում են իրենց օդային տարածքը:
Վերջին դեպքում, Շոյգուի հավաստմամբ, գործելու է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, որը սահմանում է ինքնապաշտպանության անբաժանելի իրավունքը:


