Ֆինլանդիան և Նորվեգիան Գրենլանդիայի հետ կապված իրենց աջակցությունն են հայտնել Դանիային
Ֆինլանդիան և Նորվեգիան իրենց աջակցությունն են հայտնել դանիական կողմին՝ Դանիայի Թագավորության մասը համարվող Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից հետո:
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, մասնավորապես, իր թվիթերյան էջում գրել է․ «Գրենլանդիան Դանիայի թագավորության անբաժանելի մասն է։ Նորվեգիան իր լիակատար համերաշխությունն է հայտնում Թագավորությանը»։
Իի հերթին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող որոշում կայացրել Գրենլանդիայի և Դանիայի փոխարեն։
Նա իր թվիթերյան էջում նշել է. «Մեր սկանդինավյան բարեկամ երկիր Դանիան և վարչապետի գրասենյակը ունեն մեր լիակատար աջակցությունը»:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան կողմի հավակնությունների մասին՝ նշելով, թե կղզին ԱՄՆ-ին պետք է անվտանգության նկատառումներից ելնելով։
2025 թվականի դեկտեմբերի վերջին Թրամփը նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի, ինչը խստորեն դատապարտվել է Դանիայի կողմից։
Ե՛վ Գրենլանդիան, և՛ Դանիան, որը ՆԱՏՕ-ի կազմում ԱՄՆ-ի դաշնակիցն է, հայտարարել են, որ կտրականապես դեմ են այդ գաղափարին։


