Ֆինլանդիան չի մասնակցի ռազմական գործողություններին Պարսից ծոցում
Ակնհայտ է, որ Ֆինլանդիան մտադիր չէ մասնակցել ռազմական գործողություններին Պարսից ծոցում: Այս մասին Ժնեւից Yle-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։
Նշենք, որ ուրբաթ հանրապետության նախագահ Ալեքսանդր Սթուբը սոցցանցի իր էջում գրել էր, որ Ֆինլանդիան միանում է հայտարարությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Հորմուզի նեղուցով անվտանգ անցման ապահովման ջանքերին։
Վալտոնենը, սակայն, նշել է, որ Ֆինլանդիան գործընկեր երկրների հետ միասին կգնահատի մասնակցության ամենահարմար միջոցները, եթե ռազմական գործողություններն ավարտվեն, օրինակ՝ շտաբի սպաների միջոցով։
Արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Ֆինլանդիան զգալի սեփական կարիքներ ունի իր պաշտպանական կարողությունների համար եւ պարտավորություններ ՆԱՏՕ պաշտպանական ծրագրերի իրականացման եւ Բալթիկ ծովի տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ։
Միեւնույն ժամանակ Վալտոնենն ընդգծել է, որ ՆԱՏՕ երկրների մասնակցությունն Իրանի հետ պատերազմին, Միացյալ Նահանգների հետ միասին, բացառվում է։



