շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆինլանդիան չի արգելում Ուկրաինային՝ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին

Ֆինլանդիան չի արգելում Ուկրաինային՝ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին

Ֆինլանդիան չի արգելում Ուկրաինային՝ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, սակայն չի էլ փոխանցել հեռահար զենք, հայտնել են Ֆինլանդիայի Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նախարար Անտտի Հաքանենն ասել է, որ Ուկրաինայի կողմից զենքի կիրառման սահմանափակումը սահմանել են հիմնականում այն պետությունները, որոնք փոխանցել են հեռահար հրթիռային սպառազինություն, Ֆինլանդիան, սակայն, նման զենք չի փոխանցել:

Ըստ ԶԼՄ-ների՝ Ֆինլանդիան հրապարակավ չի հայտնել, թե ինչ զենք է փոխանցել Ուկրաինային:

  • Կիսվել: