Ֆիլիպիններում ավելի քան 120 ուղևորով մարդատար նավ է հրդեհվել
Ֆիլիպինյան լաստանավը, որում եղել է 120 ուղեւոր և անձնակազմը, բռնկվել է ծովում։ Այս մասին հունիսի 18-ին հայտնել է The Associated Press լրատվական գործակալության կայքը։
Այրվող նավի կադրերը սկսել են շրջանառվել համացանցում։
Մարդկանց փրկելու և կրակը մարելու համար երկու նավ է ուղարկվել։ Նշվում է, որ հրդեհը տեւել է ընդհանուր առմամբ հինգ ժամ։
«Լաստանավում եղածներն ապահով են», – հրապարակմանը ասել է առափնյա պահպանության խոսնակ Ջոյ Գումաթայը:
Նավի ուղեւորներն ու անձնակազմը տեղափոխվել են Բոհոլ նահանգի Թագբիլարան նավահանգստային քաղաք։
Միջադեպը հետաքննվում է։