երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Էյֆելյան աշտարակը փակել են

Էյֆելյան աշտարակը փակել են

Փարիզում Էյֆելյան աշտարակը փակվել է աշխատակիցների գործադուլի պատճառով, տեղեկացնում է Լենտա-ն՝ հղում անելով Le Figaro-ին:

Նշվում է, որ  աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառը Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումներն են: Նշվում է, որ երկրում բողոքի ակցիաները սկսվել են դեռ 2019 թ. դեկտեմբերից, մինչ այժմ տեսարժան վայրն արդեն երրորդ անգամ է փակվում:

Էյֆելյան աշտարակը սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները բացատրել են, որ գործադուլի պատճառով նրանք չեն կարողանում պատշաճ մակարդակով ապահովել այցելուների անվտանգությունը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում արհմիությունների համազգային գործադուլը սկսվել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու՝ կառավարության որոշումից հետո: Դրանից հետո իշխանությունները զիջումների են գնացել և ներկայացրել բարեփոխումների նոր նախագիծ:

  • Կիսվել: