չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եվրոպայում կանխատեսվում է ջերմաստիճանի մինչև 50 աստիճան բարձրացում․ Bloomberg

Եվրոպայում կանխատեսվում է ջերմաստիճանի մինչև 50 աստիճան բարձրացում․ Bloomberg

Մոտ ժամանակներս Եվրոպա կգա Սահարայի անտիցիկլոնը, որը օդի ջերմաստիճանը կբարձրացնի մինչև 50 աստիճան։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։

Անտիցիկլոնը ստացել է «Charon» անունը։ Սպասվում է, որ դրա պատճառով հուլիսի 19-ին Սարդինիայում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 50 աստիճան՝ գերազանցելով Եվրոպայի ռեկորդը, որը կազմում է 48,8 աստիճան։

Իտալիայում, Իսպանիայում և Հունաստանում կլինի 40 աստիճանից բարձր ջերմաստիճան։ Ջերմաստիճանի բարձրացման հետ ակնկալվում է, որ անտառային հրդեհների վտանգը կավելանա։

  • Կիսվել: