կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եվրոպայում Ղուրանի այրումը մարդու իրավունքների ոտնահարման վառ օրինակ է. Իրանի ԱԳՆ տեղակալ

Եվրոպայում Ղուրանի այրումը մարդու իրավունքների ոտնահարման վառ օրինակ է. Իրանի ԱԳՆ տեղակալ

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «Եվրոպայում Ղուրանի այրման կրկնությունը մարդու իրավունքների կեղծ ջատագովների կողմից մարդու իրավունքների ոտնահարման վառ օրինակ է», գրում է parstoday.ir-ը:

ԻՍՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին կիրակի օրը Թեհրանում Կատարի արտաքին գործերի նախարարի խորհրդական՝ Մոհամմեդ բեն Աբդուլազիզ Ալ-Խալիֆիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մի շարք եվրոպական երկրներում Սուրբ Ղուրանի նկատմամբ ցուցաբերված անարգանքին, հայտարարել է, որ Ղուրանի այրումը նշանակում է տոնել խավարամտության սատանայի և մութ դարաշրջանի (միջնադարի) վերադարձն այդ երկրներ»:

Նշելով,որ Շվեդիայում և Դանիայում Ղուրանի այրումը արդարացնում են խոսքի ազատության պատրվակով, Բաղերի Քանին ասել է,-«Գրքերն ու մտքերը այրելը ազատություն չէ, այլ դա բարբարոսություն է, և այս կառավարությունները պարտավոր են կանխել մշակութային բարբարոսությունն իրենց երկրներում, և աշխարհի բոլոր պատասխանատու կառավարությունները, հատկապես իսլամական կառավարությունները, պարտավոր են միավորելով կարողությունները և անհատական և՛ հավաքական ձևով լրջորեն դիմակայել մշակութային բարբարոսությանը»:

Մոհամմեդ Ալ-Խալիֆին անդրադառնալով Թեհրանի և Դոհայի միջև համակողմանի և զարգացող հարաբերություններին, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև շարունակական խորհրդակցությունները համարեց հարաբերությունների զարգացման և համագործակցության նոր դռներ բացելու ճանապարհին խոչընդոտները վերացնելու երկու կողմերի լուրջ կամքի նշան և ընդգծեց Իրանի հետ տնտեսական հարաբերությունները բարելավելու իր երկրի վճռականությունը։

Հաղորդման համաձայն, իրանցի և կատարցի երկու բարձրաստիճան դիվանագետներ նաև ընդգծել են ,որ իսլամական աշխարհը ատում է Սուրբ Ղուրանի նկատմամբ թույլ տրված հանցագործությունը և պահանջել են իսլամական երկրները միասնաբար Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում միջոցներ ձեռնարկեն նման քայլերին դիմակայելու համար:

  • Կիսվել: