կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եվրոպայում COVID-19-ով հիվանդացության նոր բռնկում է նկատվում. ԱՀԿ ներկայացուցիչ

Եվրոպայում COVID-19-ով հիվանդացության նոր բռնկում է նկատվում. ԱՀԿ ներկայացուցիչ

Եվրոպայում COVID-19-ով հիվանդացության նոր բռնկում է նկատվում այն բանից հետո, երբ երկրները սկսել են թուլացնել սահմանափակումները, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը:

Նրա խոսքով՝ վարակի նոր դեպքերի թիվը երկու շաբաթվա ընթացքում ավելացել է 30 երկրներում։ «Անցյալ ամիս Եվրոպայում, մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ, հիվանդացության ամենշաբաթյա դեպքերի թվի աճ է նկատվել։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում 30 երկրներում վարակի նոր դեպքերի թվի աճ կա»,- ասել է Կլյուգեն։

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեիսուսի խոսքով՝ կազմակերպությունը հաջորդ շաբաթ 10 մլն վարակված և 500 հազար մահ է սպասում։ Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, ԱՀԿ-ն հայտարարել էր աշխարհում կորոնավիրուսով վարակի ռեկորդի թվի մասին․ մեկ օրվա ընթացքում վարակի ավելի քան 180 հազար դեպք էր արձանագրվել։

Այս ֆոնին վերսկսվել են կորոնավիրուսի երկրորդ ալիքի հավանականության մասին խոսակցությունները։

 

  • Կիսվել: