չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Եվրամությանն անդամակցելը Թուրքիայի ռազմավարական նպատակն է. Էրդողան

Եվրամությանն անդամակցելը Թուրքիայի ռազմավարական նպատակն է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը մնում է իր երկրի ռազմավարական նպատակը։ Այս դիրքորոշումը նա հայտնել է Անկարայում գտնվող Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Եվրամիությանն անդամակցությունը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը, պարզ է, որ մեր անդամակցությունը ԵՄ-ին կարևոր ներդրում կլինի և՛ միության, և՛ մեր երկրի համար։ Վերջին իրադարձություններն էլ ավելի են ամրապնդել Թուրքիայի՝ որպես առանցքային պետության դիրքերը։ Մեր ընթացիկ բանակցությունների հիմնական օրակարգը ընդհանուր քայլերն են, որոնք կարող են ձեռնարկվել Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները աշխուժացնելու համար։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կներկայացնի նոր տեսլական, որը կամրապնդի Թուրքիայի անդամակցության հեռանկարները»,- ասել է Թուրքիայի նախագահը։

  • Կիսվել: