շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եվրամիությունը պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ․ Բորել

Եվրամիությունը պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ․ Բորել

Եվրամիությունը պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Սահմանափակող միջոցները շարունակում են մնալ մեր մոտեցման կարեւոր մասը, եւ մենք պատրաստ ենք հետագա (միջոցներ) ձեռնարկել մեր գործընկերների հետ»,- Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո ասել է նա լրագրողներին՝ նշելով, որ այս շաբաթ պատժամիջոցներ չեն սահմանվի։ Նրա խոսքով՝ ԵՄ առաջնորդները պետք է քննարկեն, թե ինչ պատժամիջոցներ են հնարավոր։

Միաժամանակ նա նշել է, որ այսօր Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ որոշումներ ընդունելու ժամանակը չէ, թեեւ հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են այդ հարցը։

 

  • Կիսվել: