կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եվրամիությունը կդիտարկի Կիևին սպառազինությունների մատակարարման ընդլայնման հարցը. Բորել

Եվրամիությունը կդիտարկի Կիևին սպառազինությունների մատակարարման ընդլայնման հարցը. Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի շուրջ զարգացումների վերաբերյալ: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների գոտում իրավիճակը վատ է, Ուկրաինան նոր օգնության կարիք ունի:

«Եվրամիության երկրները կքննարկեն Կիևին սպառազինությունների մատակարարման ընդլայնման հարցը, կդիտարկվի նաև ռազմական գնումների հնարավորությունը, քանի որ Միության երկրների պաշարները սպառվում են»,- հավելել է Բորելը։

  • Կիսվել: