կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի ասոցացումը

Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի ասոցացումը

Եվրախորհրդարանը պնդում է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները պետք է կասեցվեն:

Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները հասել են պատմական ցածրագույն մակարդակի՝ վատթարանալով այն աստիճանի, որ դրանց էական վերանայման կարիք կա, ասված է Եվրախորհրդարանի կողմից մայիսի 19-ին ընդունված զեկույցում:

Անկարան շարունակում է հեռանալ կառույցի արժեքներից ու նորմերից, շեշտել են եվրախորհրդարանականները: Նրանց համաձայն՝ Թուրքիայում նկատվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «իշխանության հիպերկենտրոնացում»: Բացի այդ, խորհրդարանականները մտահոգված են Անկարայի արտաքին քաղաքականությամբ, այդ թվում` Հունաստանի և Կիպրոսի, ինչպես նաև Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին Թուրքիայի ներգրավմամբ:

Թուրքական կողմը զեկույցը ոչ օբյեկտիվ է համարել: Անկարան սխալ է համարել մարդու իրավունքների իրավիճակի և երկրում օրենքի գերակայության վերաբերյալ ԵԽ պնդումները:

ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է, կառույցին անդամակցելուց կշահի ամբողջ Եվրոպան, ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարությունը:

  • Կիսվել: