Եվրախորհրդարանի նիստում պաշտոնյաները հոտնկայս ծափահարել են Զելենսկու ելույթի ժամանակ
Այսօր Եվրախորհրդարանի նիստում պաշտոնյաները հոտնկայս ծափահարել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթից առաջ տասնյակ երկրների դիվանագետներ լքել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի դահլիճը։
Հիշեցնենք, ԵԽ-ում Զելենսկին, մասնավորապես, հայտարարել էր․
«Մենք պայքարում ենք պարզապես մեր հողի ու մեր ազատության համար։ Եվ հավատացե՛ք, որ չնայած մեր պետության բոլոր խոշոր քաղաքներն այժմ արգելափակված են, ոչ ոք մեր պետության մեջ չի մտնելու։ Հավատացե՛ք, այսօրվանից ամեն մի հրապարակ, ինչպես էլ այն կոչվի, անվանվելու է Ազատության հրապարակ: Ապացուցեք, որ դուք մեզ հետ եք, ապացուցք, որ դուք եվրոպացի եք»։