ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եվրահանձնաժողովն Ուկրաինային և փախստականներին ընդունող երկրներին կտրամադրի մեկ մլրդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Եվրահանձնաժողովն Ուկրաինային և փախստականներին ընդունող երկրներին կտրամադրի մեկ մլրդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Եվրահանձնաժողովը մեկ մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինային, ինչպես նաեւ Ռուսաստանի ներխուժումից հետո պատերազմից հետեւանքով փախստական դարձածներին ընդունող երկրներին աջակցելու համար: Այս մասին այսօր Լեհաստանում Ուկրաինայի համար դրամահավաքի միջոցառման ժամանակ ասել է ԵՄ գործադիր իշխանության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացնում է Reuters-ը։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Դրանից վեց հարյուր միլիոնը կգնա Ուկրաինային, ուկրաինական իշխանություններին եւ մասամբ ՄԱԿ-ին, իսկ 400 մլն եվրո կուղղվի սահմանամերձ պետություններին, որոնք նման հրաշալի աշխատանք են կատարում եւ օգնում են փախստականներին, որոնք գալիս են՛՛:

  • Կիսվել: