Եթովպիայում բեռնատարն ընկել է գետը. մահացել է ավելի քան 70 մարդ
Եթովպիայում բեռնատարն ընկել է գետը, որի հետևանքով առնվազն 71 մարդ մահացել է, ևս հինգը՝ վիրավորվել։
Ինչպես հայտնում է Reuters-ը, մարդիկ վերադառնում էին հարսանեկան արարողությունից։
Վթարը տեղի է ունեցել մեքենայի գերծանրաբեռնված լինելու պատճառով։ Վարորդը ինչ-որ պահի կորցրել է կառավարումն ու մեքենան ընկել է գետը։