ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եթե Զելենսկին ցանկանում է կարգավորել հարաբերությունները, ապա Պուտինը պատրաստ է հյուրընկալել նրան Մոսկվայում

Եթե Զելենսկին ցանկանում է կարգավորել հարաբերությունները, ապա Պուտինը պատրաստ է հյուրընկալել նրան Մոսկվայում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է ուկրաինացի պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկու՝ հանդիպելու վերաբերյալ հայտարարությանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ նշել է ՌԴ նախագահը՝ եթե Ուկրաինայի ղեկավարը ցանկանում է կարգավորել հարաբերությունները, ապա ինքը պատրաստ է ցանկացած ժամանակ Զելենսկուն հյուրընկալել Մոսկվայում:

Պուտինն ասել է. ՛՛Վերջերս Ուկրաինայի իշխանությունները ձեռնարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունները խարխլելու բազմաթիվ քայլեր՛՛:

 

  • Կիսվել: