ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Եթե մուսուլմանները միավորվեն, Իսրայելը քաջություն չի ունենա շարունակել իր հանցագործությունները. Իրանի նախագահ

Եթե մուսուլմանները միավորվեն, Իսրայելը քաջություն չի ունենա շարունակել իր հանցագործությունները. Իրանի նախագահ

Իրանի հեռուստատեսության փոխանցմամբ՝ Իրաք կատարած եռօրյա այցի շրջանակներում, Մասուդ Փեզեշքյանը ժամանել է Բասրա, գրում է parstoday.ir-ը:

Բասրա քաղաքի մշակութային, կրոնական, ակադեմիական ոլորտների ներկայացոիցչների և տարբեր ցեղերի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ իմամ Ալին չի ասել, որ հավատացյալը հավասար է հավատացյալին, այլ ասել է որ մուսուլմանը հավասար է մուսուլմանին, Մասուդ Փեզեշքյանը հավելել է․ «Եթե մուսուլմանները միավորվեն, Իսրայելը քաջություն չի ունենա շարունակել իր հանցագործությունները»։

ԻԻՀ նախագահի և նրա գլխավորած պատվիրակության այցը Իրաք մեծ արձագանք է գտել իրաքյան և աշխարհի այլ երկրների լրատվամիջոցներում։

 

  • Կիսվել: