կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եթե մեկը մեր մարդասիրական քաղաքականությունը թույլ համարի, մենք չենք հապաղի պատասխանել երկաթե բռունցքով. Էրդողան

Եթե մեկը մեր մարդասիրական քաղաքականությունը թույլ համարի, մենք չենք հապաղի պատասխանել երկաթե բռունցքով. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սպառնում է Եվրոպային բացել սահմանը հարյուր հազարավոր սիրիացի փախստականների համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Էրդողանն իր ելույթում ասել է. «Երբ ես ասում եմ, որ կբացեմ դռները, Եվրոպան զայրանում է: Մի բորբոքվեք, ժամանակը կգա, և մենք կբացենք դռները: Դուք էլ զբաղվեք հարյուր հազարավոր փախստականների խնդրով»:

«Մեզ մոտ 4 մլն փախստական կա: Եթե որևէ մեկը մեր մարդասիրական քաղաքականությունը թույլ համարի, մենք չենք հապաղի պատասխանել երկաթե բռունցքով»,- ասել է Էրդողանը: 

 

  • Կիսվել: