Եթե Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան օգնեն Ուկրաինային ՌԴ-ի դեմ ճշգրիտ հրթիռներ տեղակայել, նրանք նույնպես գին կվճարեն. Ուլյանով
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատասխանատվություն են կրելու Ուկրաինային օգնելու համար` Ռուսաստանի տարածքի վրա հրթիռային հարձակումների դեպքում: Այս մասին Al Mayadeen-ին տված հարցազրույցում ասել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան օգնեն Ուկրաինային Ռուսաստանի դեմ ճշգրիտ հրթիռներ տեղակայել, նրանք նույնպես, անկասկած, գին կվճարեն»:
Բացի դրանից՝ Ուլյանովը չափազանց վտանգավոր է անվանել ԱՄՆ-ի որոշումը՝ հավանություն տալու Ուկրաինայի կողմից ATACMS հրթիռային համակարգերի կիրառմանը։
Նա վստահեցրել է՝ Մոսկվայի պատասխանը վճռական է լինելու։