Եթե ԱՄՆ-ն լրջություն ու բարիք կամք դրսևորի, կիրականացնենք գերիների փոխանակում. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ
Իրանի իշխանությունները շուտով կարող են գերիների փոխանակում իրականացնել Վաշինգտոնի հետ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:
Նշվում է, որ, ըստ նրա, դա տեղի կունենա, եթե ԱՄՆ-ն բարի կամք դրսևորի։
՛՛Ամերիկայի հետ գերիների փոխանակման հարցի շուրջ բանակցություններ են ընթանում միջնորդների միջոցով: Եթե մյուս կողմը ցուցաբերի նույն լրջությունն ու բարի կամքը, դա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում՛՛,-ասել է Քանաանին: