երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եթե ԱՄՆ-ի և Չինաստանի միջեւ պատերազմ սկսվի, դա ոչ մի էական արդյունք չի բերի կողմերից ոչ մեկին․ Քիսինջեր

Եթե ԱՄՆ-ի և Չինաստանի միջեւ պատերազմ սկսվի, դա ոչ մի էական արդյունք չի բերի կողմերից ոչ մեկին․ Քիսինջեր

Պատմությունն անընդհատ ցույց է տալիս, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Չինաստանը չեն կարող իրենց թույլ տալ միմյանց ընկալել որպես հակառակորդներ: Այս մասին ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Պեկինում Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուի հետ հանդիպմանը, հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, ասել է.՛՛Այսօրվա աշխարհում մարտահրավերները կան հնարավորությունների հետ մեկտեղ, Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է մի կողմ քաշվեն բոլոր թյուրիմացությունները, խաղաղ գոյակցեն և խուսափեն առճակատումներից: Պատմությունն ու պրակտիկան անընդհատ ցույց են տալիս, որ ոչ Միացյալ Նահանգները, ոչ Չինաստանը չեն կարող իրենց թույլ տալ լինել միմյանց հակառակորդներ՛՛:

Քիսինջերը նաեւ նշել է, որ եթե երկու երկրների միջեւ պատերազմ սկսվի, դա ոչ մի էական արդյունք չի բերի կողմերից ոչ մեկին։

՛՛Երկու կողմերը պետք է իմաստություն դրսևորեն, աշխատեն և զարգանան միասին: Երկու երկրների բանակները պետք է ամրապնդեն համագործակցությունը, գործադրեն բոլոր ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար դրական արդյունքների հասնելու և ամբողջ աշխարհում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: