շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ես չեմ կարող պատկերացնել, որ դա Պուտինն է արել․ Լուկաշենկոն՝ Պրիգոժինի ինքնաթիռի կործանման մասին

Ես չեմ կարող պատկերացնել, որ դա Պուտինն է արել․ Լուկաշենկոն՝ Պրիգոժինի ինքնաթիռի կործանման մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է Վագներ ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանը և ասել, որ չի կարող ասել, թե ով է դա արել, բայց չի կարող պատկերացնել, որ մեղավոր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Sputnik Բելառուսը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Չեմ կարող ասել, թե ով է դա արել: Ես նույնիսկ մեծ եղբորս փաստաբանը չեմ դառնա: Բայց ես ճանաչում եմ Պուտինին: Նա խոհեմ, շատ հանգիստ և նույնիսկ դանդաղկոտ մարդ է, երբ որոշումներ է կայացնում այլ, ոչ այնքան բարդ հարցերի շուրջ: Չեմ կարող պատկերացնել, որ Պուտինն է դա արել, որ Պուտինն է մեղավոր։ Չափազանց կոպիտ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք է՛՛: 

Լուկաշենկոն նշել է, որ շատերն այժմ փորձում են աղետի պատասխանատվությունը «կախել» Ռուսաստանի նախագահի վրա։ Բայց, բելառուսական պետության ղեկավարի խոսքով, Ռուսաստանի ղեկավարը բացարձակապես կապ չունի դրա հետ։

  • Կիսվել: