շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Էրողանը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում անթույլատրելի է որակել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում

Էրողանը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում անթույլատրելի է որակել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Էրողանը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում անթույլատրելի և անընդունելի է որակել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։

Թուրքիայի նախագահն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև իրավիճակի կարգավորումը Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա։

 
 

Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի գործողություններին՝ ուղղված իր տարածքային ամբողջականության պաշտպանությանը։

  • Կիսվել: