հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Երմակը «միջուկային շանտաժ» է անվանել միջուկային զենքի կիրառման Պուտինի հայտարարությունը

Երմակը «միջուկային շանտաժ» է անվանել միջուկային զենքի կիրառման Պուտինի հայտարարությունը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը «միջուկային շանտաժ» է անվանել Ռուսաստանի միջուկային զենքի կիրառման վերաբերյալ մոտեցումները փոխելու՝ Վլադիմիր Պուտինի առաջարկը:

«Բացի միջուկային շանտաժից՝ Ռուսաստանն այլևս աշխարհին վախեցնելու ոչ մի այլ գործիք չունի։ Այդ գործիքները չեն աշխատի»,- նշել է Երմակը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն հասկանում, թե ինչպես կանգնեցնել պատերազմը:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի հասկանում, թե ինչպես կանգնեցնել այն, ինչ հետագայում տեղի կունենա այս պատերազմում»,- ասել է Պոդոլյակը:

  • Կիսվել: