կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երկու պայթյուն է որոտացել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի մերձակայքում․ տեսանյութ

Երկու պայթյուն է որոտացել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի մերձակայքում․ տեսանյութ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարածքում երկու պայթյունի ձայն է լսվել։ Ինչպես հայտնում է Shot հեռագրային ալիքը՝ Խիմկիի միջազգային մայրուղում այրվում է բենզալցակայան և երկու ավտոմեքենա։

«Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարածքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով երկու մարդ է տուժել։ Ականատեսների վկայությամբ՝ նրանք նախ երկու պայթյունի ձայն են լսել, որից հետո կրակի բոցեր են տեսել։ Դեպքի վայրում աշխատում են  շտապօգնության աշխատակիցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Mash հեռագրային ալիքը պարզաբանում է, որ հրդեհը տեղի է ունեցել Կլյազմա թաղամասի գազալցակայանում. պահեստավորման բաքը պայթել է, ինչի հետևանքով մի քանի մեքենա է բռնկվել։
 

  • Կիսվել: