շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՕՊ ուժերը Մոսկվային մոտեցող ԱԹՍ են ոչնչացրել

ՀՕՊ ուժերը Մոսկվային մոտեցող ԱԹՍ են ոչնչացրել

ՀՕՊ ուժերը Մոսկվային մոտեցող անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տելեգրամյան իր ալիքում։

«Այսօր ժամը 11-ի սահմաններում անօդաչու թռչող սարքով փորձ է արվել ներթափանցել Մոսկվա։ Այն ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից մոտեցման ժամանակ»,- գրել է նա։

Ավելի վաղ՝ օգոստոսի 6-ին, Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում օդանավերի վայրէջքի և թռիչքի ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել։ «Մաշ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ «Գորգ» պլան է ներդրվել օդանավակայանում։ Որպես կանոն, այն գործի է դրվում, երբ երկնքում անհայտ կամ վտանգավոր առարկաներ են հայտնաբերվում։

 

  • Կիսվել: