հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՕՊ համակարգի համար նախատեսված գումարներով գնվել են ՍՈւ-եր. Ռոբերտ Քոչարյան

ՀՕՊ համակարգի համար նախատեսված գումարներով գնվել են ՍՈւ-եր. Ռոբերտ Քոչարյան

Այն գումարները, որոնք նախատեսված էին ՀՕՊ համակարգի համար, այդ գումարներով գնվել են ՍՈւ-եր՝ մոտ 120 միլիոն դոլարի։ Այս մասին այսօր Իջևանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մի խայտառակություն է, որի համար ոչ մեկը պատասխան չտվեց։ Եթե գնվեին ՀՕՊ համակարգերը, հաստատ, 100 տոկոս վստահությամբ ասում եմ՝ «Բայրաքթարների» հարցը կլուծեին, և պատերազմը լրիվ այլ կերպ կավարտվեր։ Մենք այդ պատերազմում պարտվել ենք անօդաչու թռչող սարքերին»:

Քոչարյանը հավելել է, որ թեպետ բոլորս խաղաղության ենք ձգտում, բայց այսօր էլ գնվում են զենքեր, որոնք չենք կարողանալու օգտագործել անհրաժեշտության դեպքում։

  • Կիսվել: