Երևանն ու Բաքուն պետք է դժվարին փոխզիջումների գնան. Միլլեր
ԱՄՆ–ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Երկու կողմերն էլ պետք է դժվարին փոխզիջումների գնան»,– նշել է Միլլերը։
Ըստ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի` հենց դրա համար է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ բանակցություններում։
Միլլերի խոսքով` պետքարտուղարն անձամբ ներգրավված է գործընթացում` քաջալերելու կողմերին անել այդ դժվարին փոխզիջումները խաղաղության պայմանագրին հասնելու համար։