երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Երեք անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնի քաղաքի վրա

Երեք անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնի քաղաքի վրա

Այսօր առավոտյան երեք անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնի քաղաքի վրա։ Այդ մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

Նա նշել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը երկու անօդաչու թռչող սարք են խոցել, երրորդն ընկել է ռուսական գվարդիայի «ԱԽՄԱՏ-Գրոզնի» ՕՄՕՆ-ի վարչության տարածքում։ Զոհեր և վիրավորներ չկան։

Ռամզան Կադիրովը միաժամանակ զգուշացրել է, որ ռուսական օբյեկտների վրա հարձակվելու ցանկացած փորձի « կպատասխանենք ավելի կոշտ պատասխան հարվածներով»։ Նա նշել է, որ հետագա հարձակումների դեպքում ռուսական կողմը «ընտրովի հարվածներ կհասցնի այն վայրերին, որտեղ կենտրոնացած են Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմերը»։ 

  • Կիսվել: