Էրդողանը ժամանել է Բաքու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով պետական այցով ժամանել է Բաքու, տեղեկացնում է ՛՛Ազերթաջը՛՛։
Նշվում է, որ պատվո պահակախումբն Էրդողանին դիմավորել է Հեյդար Ալիեւի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները:
Թուրքիայի նախագահին և նրա տիկնոջը՝ Էմինեին, օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: