Էրդողանը Զելենսկիին վստահեցրել է՝ ջանքեր է գործադրում, որ հնարավորինս շուտ հաստատվի հրադադար
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի եւ Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Էրդողանը եւ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնումէ ՏԱՍՍ-ը:
Կողմերը քննարկել են Ուկրաինայում վերջին զարգացումները։
Այս առնչությամբ Թուրքիայի նախագահի աշխատակազմից, մասնավորապես, հայտնել են. ՛՛Բանակացությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտությունն ու վերջին իրադարձությունները։ Էրդողանն ասել է, որ ջանքեր է գործադրում, որպեսզի հնարավորինս շուտ հրադադար հայտարարվի, եւ որպեսզի այլեւս մահեր չլինեն, իսկ Ուկրաինան՝ այլեւս չտուժի՛՛: