ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն

Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն

Ինչպես հայտնում են թուրքական լրատվականները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ)՝ հունիսի 12-ին, իսկ հունիսի 13-ին՝ Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ ՀԿԹՀ այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի նախագահ Էրսին Թաթարի հետ, կրկին կընդգծի Թուրքիայի դիրքորոշումը Կիպրոսի հարցում։

Ադրբեջան կատարվելիք այցի ժամանակ Էրդողանը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ նախատեսվում է քննարկում Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված հարցերի շուրջ։

  • Կիսվել: