կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Էրդողանը սխալ է համարել ՌԴ-ի տարածքի «‎խորքերը հարվածելու» Բայդենի որոշումը

Էրդողանը սխալ է համարել ՌԴ-ի տարածքի «‎խորքերը հարվածելու» Բայդենի որոշումը

Թուրքիան հավանություն չի տալիս ՌԴ տարածքը տակտիկական հրթիռային համալիրներով հարվածելու վերաբերյալ ԱՄՆ-ի թույլտվությունը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ քսանյակի համաժողովից վերադառնալիս:

Նրա խոսքով՝ Բայդենը ձեռնարկել է քայլ, որը կարելի է գնահատել որպես ՌԴ-ի և Ուկրաինայի ճգնաժամի խորացում:

«Ամենափոքր սխալն այս իրավիճակում նման կլինի կրակի վրա յուղ լցնելուն»,- կարծիք է հայտնել Թուրքիայի ղեկավարը։ 

Ըստ նրա՝ ՌԴ-ին Ուկրաինայի հասցրած հրթիռային հարվածները կարող են տարածաշրջանը և աշխարհը կանգնեցնել մեծ պատերազմի եզրին։

«Վերջին ժամանակներս, հատկապես հրթիռները, որոնք կիրառում է Ուկրաինան, ցույց են տալիս, թե ուր է հասել իրավիճակը։ Դա, իհարկե, դրական բան չէ։ Այս ամենի ֆոնին Թուրքիան պահպանում է նակխկին դիրքորոշումն ու սպասում, որ այս իրավիճակը կհանգուցալուծվի խաղաղությամբ»,- ավելացրել է Էրդողանը։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի կողմից թարմաված միջուկային դոկտրինի հրապարակումը պատասխան քայլ է, որի շուրջ ՆԱՏՕ-ն պետք է մտածի:

Հիշեցնենք, որ  Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային թույլատրել է ԱՄՆ-ում արտադրված զենքերն օգտագործել Ռուսաստանի խորքերը հարվածներ հասցնելու համար։

Աղբյուր` Ermenihaber.am

  • Կիսվել: