ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին թուրքական արտադրության էլեկտրամեքենա է նվիրել

Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին թուրքական արտադրության էլեկտրամեքենա է նվիրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալմանին թուրքական արտադրության Togg տեսակի էլեկտրամեքենա է նվիրել:

Պարսից ծոցի երկրներ այցելող Էրդողանը թագաժառանգի հետ բանակցել է «Ալ-Սալման» պալատում և հանդիպումից հետո Մոհամադ բին Սալմանին նվիրել է այդ մեքենան։ Թուրքիայի նախագահը հյուրանոց է վերադարձել այդ մեքենայով, որը Սաուդյան Արաբիայի թագաժառանգն է վարել:

Նշենք, որ Togg-ը բացառապես էլեկտրականությամբ աշխատող շարժիչով Թուրքիայում արտադրված առաջին մեքենան է: Դրա արժեքը՝ կախված կահավորումից, տատանվում է 40-ից 60 հազար դոլարի սահմաններում:

 

  • Կիսվել: