կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Էրդողանը կոչ է արել մեծացնել ճնշումն Իսրայելի կառավարության վրա

Էրդողանը կոչ է արել մեծացնել ճնշումն Իսրայելի կառավարության վրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 31-ին համատեղ մամուլի ասուլիս է տվել Սենեգալի առաջնորդի հետ։

Ասուլիսի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին։

«Խիղճ ունեցող բոլոր երկրներին հորդորում ենք ավելի շատ ճնշում գործադրել Իսրայելի կառվարության վրա»,-ասել է նա։

Բացի այդ, Էրդողանը հայտարարել է, որ Պաղեստինի ժողովրդի կողքին կանգնենլն իրենց «եղբայրական պարտնքն է»։

Նշենք, որ չնայած 2023-ի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո Թուրքիան պաշտոնապես հայտարարել է Պաղեստինին աջակցելու մասին և քննադատել Իսրայելին, մինչ օրս, սակայն, շարունակում է պահպանել որոշակի մակարդակով  առևտրատնտեսական հարաբերությունները Իսրայելի հետ։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

  • Կիսվել: