երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Էրդողանը կմասնակցի G-20-ի և ՄԱԿ-ի գագաթնաժողովներին

Էրդողանը կմասնակցի G-20-ի և ՄԱԿ-ի գագաթնաժողովներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբեր ամսին ինտենսիվ դիվանագիտական հանդպումների շարք է սկսում։ Նա նախ սեպտեմբերի 9-ից 10-ը մասնակցելու է Հնդկաստանում կայանալիք G-20 (Մեծ քսանյակ) առաջնորդների գագաթնաժողովին, որի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերություները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Այնուհետև Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 17-ից 21-ը կմեկնի ԱՄն մասնակցելու Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) 78-րդ գագաթնաժողովին։ Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի ժողովի ընթացքում Էրդողանը կանդրադառնա իսլամի դեմ թշնամանքին, փախստականների խնդրին, կլիմայի փոփոխությանը, Կիպրոսի հարցին, ռուս-ուկրիանական հակամարտությանը և հացահատիկի մատակարարումներին։

  • Կիսվել: