ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Էրդողանը «խիզախ» է անվանել Նեթանյահուին ձերբակալելու մասին ՄՔԴ-ի որոշումը

Էրդողանը «խիզախ» է անվանել Նեթանյահուին ձերբակալելու մասին ՄՔԴ-ի որոշումը

Ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ այս ՛՛խիզախ որոշումը՛՛ կյանքի կոչվի։

՛՛Մենք միջազգային ասպարեզում մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը՝ պաղեստինյան պետության ճանաչման համար։ Մենք նաև շարունակում ենք մեր ջանքերը՝ արագորեն ձեռնարկելու հարկադիր գործողություններ՝ դադարեցնելու համար Իսրայելի կողմից ցեղասպանությունը Պաղեստինում՛՛,-նշել է Թուրքիայի նախագահը:

 

 

  • Կիսվել: