Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վոլոդիմիր Զելենսկիի հետ, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ Թուրքիայի ղեկավարը կողմերի հետ քննարկել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի խորտակման մարդասիրական և բնապահպանական հետևանքներն ու առաջարկել է ստեղծել միջազգային հանձնաժողով՝ տեղի ունեցած պայթյունը հետաքննելու համար:
Էրդողանը նշել է, որ հանձնաժողովը կարող է ստեղծվել ռուս և ուկրաինացի փորձագետների, ՄԱԿ-ի և միջազգային հանրության, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությամբ։
՛՛Թուրքիան պատրաստ է աջակցելու դրան՛՛,-վստահեցրել է Էրդողանը:
Բացի այդ՝ նա ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունն Ուկրաինայում հակամարտության դադարեցման և խաղաղության հաստատման հարցում: