Էրդողանը հայտարարել է Թուրքիայի՝ Իսրայելի հետ հարաբերությունները սառեցնելու մասին
Թուրքիան սառեցրել է հարաբերությունները Իսրայելի հետ` Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ հակամարտության պատճառով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Reuters-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետության պետություն և կառավարություն, սառեցրել ենք հարաբերություններն Իսրայելի հետ։ Այս պահին մենք այդ երկրի հետ հարաբերություններ չունենք»:
Էրդողանը նաև ընդգծել է, որ մոտ ապագայում հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվի։
Իսրայելի իշխանությունները, սակայն, հայտարարել են, որ հարաբերությունների խզման մասին Թուրքիայից ոչ մի ծանուցում չեն ստացել։