ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ասադի հետ

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ասադի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել սիրիացի իր գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ և սպասում է սիրիական կողմից համապատասխան առաջարկի պատասխանին։

«Մենք արդեն հայտարարել ենք Բաշար ալ Ասադի հետ հանդիպելու մեր ցանկության մասին՝ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք սպասում ենք սիրիական կողմից պատասխանին: Մենք պատրաստ ենք դրան: Հավատում եմ, որ այս հանդիպումից կսկսվի երկրների հարաբերությունների նոր փուլը»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար ԱՄՆ մեկնելուց առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ «եկել է ժամանակը վերջ դնելու Սիրիայում լարված իրավիճակին»։

«Մենք տեսնում ենք, որ Սիրիայի ղեկավարությունը որոշ ժամանակ առճակատման մեջ չի մտել ընդդիմության հետ, սա ցույց է տալիս, որ քայլեր են ձեռնարկվել կայուն խաղաղության համար»,- պարզաբանել է Էրդողանը։

  • Կիսվել: