հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Էրդողանը երախտագիտություն է հայտնել Օղանին ընտրությունների երկրորդ փուլում իրեն աջակցելու համար

Էրդողանը երախտագիտություն է հայտնել Օղանին ընտրությունների երկրորդ փուլում իրեն աջակցելու համար

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը երախտագիտություն է հայտնել նախագահի նախկին թեկնածու, «Աթա» դաշինքի կողմից առաջադրված Սինան Օղանին՝ մայիսի 28-ին կայանալիք նախագահի ընտրության երկրորդ փուլում իրեն աջակցելու պատրաստակամության համար:

Օղանը երեկ իր աջակիցներին կոչ է արել քվեարկել գործող նախագահի օգտին։ Ավելի վաղ քաղաքական գործիչն արդեն մի շարք պայմաններ էր առաջադրել՝ նշելով, որ դրանցից կախված կլինի երկրորդ փուլում Էրդողանին կամ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին սատարելու իր որոշումը։ Դրանց թվում էին փախստականներին երկրից վտարելը, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» գործունեության սահմանափակումը և այլն։ Օղանը գործող նախագահին սատարելու մասին հայտարարել է անցած շաբաթ Էրդողանի հետ փակ հանդիպումից հետո:

Էրդողանն ընդգծել է՝ իրենց քաղաքական դաշինքների միասնությունն օգուտ կբերի Թուրքիայի ժողովրդին։

«Օղանի հետ հանդիպման ժամանակ մենք «առևտուր չենք արել»: Նա տեղյակ է ահաբեկչության դեմ պայքարում մեր դիրքորոշմանը, մենք այդ հարցերում փոխզիջման չենք գնա: Ինչ վերաբերում է փախստականների հարցին՝ մինչ այժմ 450 000 փախստական հայրենադարձվել է: Այժմ մենք նախատեսում ենք, որ ևս մեկ միլիոն փախստական կվերադառնա Սիրիա»,- նշել է Թուրքիայի ղեկավարը:

  • Կիսվել: